Ուռուցքաբանություն
Բիոպսիա. oncology.am
Բիոպսիան (կենսազննումն) իրականացվում է ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրէաբանական և հյուսվածաքիմիական հետազոտության:
«Բիոպսիան ուղարկված է հյուսվածաբանական քննության» արտահայտությունը շատերիս է ծանոթ: Ի՞նչ է դա ենթադրում:
Բիոպսիան ախտորոշիչ գործողություն է, որի ժամանակ «կասկածելի» տեղից, օրինակ` ուռուցքից, պոլիպից, երկարատև չլավացող խոցից, վերցվում է շատ փոքրիկ հյուսվածքային մասնիկ (բիոպտատ): Բիոպտատ վերցնելու տեղով պայմանավորված՝ կիրառում են տարբեր գործիքներ: Այն կարող է լինել հաստ ասեղ, էնդոսկոպ (երբ հետազոտում են կերակրափողը կամ ստամոքսը), լուսատարր (բրոնխոսկոպիայի ժամանակ), սովորական վիրադանակ (վիրահատությունների ժամանակ):
Բիոպսիայի հիմնական նպատակն է պարզել` բարորա՞կ, թե՞ չարորակ գործընթացի դեմ պետք է պայքարել: Այս գործողությունն իրականացվում է նաև քաղցկեղի բուժման վերահսկման ժամանակ: Բիոպսիայի իրականացումը բժշկից փորձ և վարպետություն է պահանջում: Դրանով է պայմանավորված ախտորոշումը (սկզբում չարորակ գոյացության օջախը չափազանց փոքր է) և, հետևաբար, բուժման եղանակի ընտրությունը:
Բիոպսիայի օգնությամբ ստացված հյուսվածքային կտորներն ուղարկվում են հատուկ լաբորատորիա, որտեղ իրականացվում է վերջիններիս հյուսվածաբանական հետազոտությունը: Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն բնորոշ կառուցվածք, ինչով պայմանավորված է նաև, թե ինչ հյուսվածքի են պատկանում: Չարորակացման դեպքում պատկերը լիովին փոխվում է, բջիջների ներքին կառուցվածքը խանգարվում է, և նրանք դադարում են նմանվել հարևան բջիջներին: Որպես կանոն, այս շեղումներն այնքան զգալի են, որ կարելի է տեսնել անգամ սովորական մանրադիտակով:
Բիոպսիայի ժամանակ վերցված նյութը նախքան ուսումնասիրելն անհրաժեշտ է մշակել հատուկ եղանակով. կտրատել շատ բարակ, թափանցիկ շերտերի և ներկել: Կտրվածքներ ստանալու համար հյուսվածքի կտորները սկզբում կարծրացնում են (օրինակ, ներծծում են պարաֆինով), ապա պահելով հատուկ բռնիչով ՝ կտրատում են հատուկ գերսուր դանակի՝ միկրոտոմի օգնությամբ:
Ստացված բարակ թաղանթները տեղադրում են նախապես պատրաստված փոքր ապակիների վրա և հենց նրանց վրա ներկում: Ներկման եղանակները շատ են, սակայն բոլորն էլ մի քանի փուլով են իրականացվում: Նախկինում պատրաստուկները մի տարայից մյուսը տեղափոխվում էին ձեռքով, այժմ ներկման բոլոր փուլերը կարող են իրականացվել հատուկ գործիքներով: Սակայն սա միակ փուլն է, երբ ավտոմատացում է հնարավոր: Մնացածն ամբողջովին պայմանավորված է մասնագետի ուշադրությամբ և գիտելիքով:
Երբ արդեն ներկված պատրաստուկը մանրադիտակի տակ է, գործի է անցնում բժշկության մեջ շատ կարևոր մասնագետը` ախտաբանաանատոմը: Գնահատելով հետազոտվող բջիջների առանձնահատկությունները, նա եզրակացնում է` բարորակ է հյուսվածքը, թե` չարորակ: Ավելին, հաճախ քաղցկեղային բջիջների տեսակով պայմանավորված՝ հնարավոր է որոշել նաև հիվանդության տեսակը, առանձնահատկությունները և, նույնիսկ, կանխատեսել ընթացքը:
Եթե լուսային մանրադիտակով հետազոտումն անբավարար է , իրականացվում է իմունահյուսվածաբանական քննություն: Այս դեպքում կտրվածքները մշակվում են մի քանի հակաուռուցքային շիճուկներով (յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` տարբեր): Եթե դրանցից որևէ մեկի «ուղղվածությունը» համընկնում է ուռուցքի բնույթի հետ, պատրաստուկի բջիջներում առաջանում են մանրադիտակի տակ հստակ երևացող դեղնավուն հատիկներ: Այս եղանակը արդյունավետ է մելանոմայի ախտորոշման ժամանակ, որը հեշտությամբ մետաստազներ տվող մաշկի չարորակ ուռուցք է:
Որոշ դեպքերում , երբ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են առաջացել բջիջների «ներքին օրգաններում» (օրգանելներ), օգնության է հասնում էլեկտրոնային մանրադիտակը: Հսկայական խոշորացում (մինչև 100 հազար անգամ) թույլատրող էլեկտրոնային մանրադիտակն ունի իր առավելություններն ու թերությունները: Հնարավորություն տալով զննել նույնիսկ խոշոր մոլեկուլները, այն միաժամանակ, տեսադաշտում կարող է պահել ընդամենը մի քանի բջիջ: Այս ամենը հազար անգամ մեծացնում է հետազոտման նյութի ճիշտ վերցնելու կարևորությունը (ինչպես բիոպսիայի ընթացքում, այնպես էլ կտրվածքների պատրաստման և ընտրության ժամանակ):
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն